Գիտություն. Նորարարություն. Ապագա.
Գիտական նորարարության և կրթության կենտրոն
Հիմնադրամի մասին
Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ) հիմնադրվել է 2021 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Կենտրոնի գերնպատակն է դիրքավորել Հայաստանը ինքնավար համակարգերի հետազոտության համաշխարհային առաջատարների շարքում։
Կենտրոնի առաքելությունն է խթանել գիտական նորարարությունն ու կրթությունը և ստեղծել ինքնավար համակարգերի գերազանցության կենտրոն Հայաստանում։
ԳՆԿԿ-ում մենք միավորում ենք լավագույն համալսարանների տաղանդաշատ հայ շրջանավարտներին և տալիս մրցակցային միջավայրում նորարարական հետազոտություններ իրականացնելու հնարավորություն։ Մեր գիտահետազոտական գործունեությունը կենտրոնանում է ինքնավար մեքենաների համար նախատեսված առաջադեմ տեղորոշման և կառավարման համակարգերի, ռոբոտների խմբի համակարգման և փոխգործակցության, ինչպես նաև ինքնավար համակարգերի ադապտիվ, ուսուցման հիմքով կառավարման խնդիրների ուսումնասիրման վրա:
Ուրախ ենք համագործակցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ և իրականացնել գիտահետազոտական, կրթական գործունեություն «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում»։ Այն գերժամանակակից լաբորատորիա է, որն անվանակոչվել է ի պատիվ ՀՀ ԳԱԱ նշանավոր գիտնական Արիկ Մելիքյանի: Համագործակցությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել առաջադեմ հետազոտություններ՝ նպաստելով գիտնականների և ինժեներների հաջորդ սերնդի ձևավորմանը:
Մեր 20-ից ավելի խոստումնալից ուսնակների և ուսանողների համախմբող թիմը կենտրոնի նորարարական գործունեության առանցքային դերում է։ Մասնագիտական կատարելագործման, գիտական առաջընթացին նպաստելու նրանց ձգտումը կենտրոնի հաջողության հիմնական գրավականն է։
Նպատակներ և խնդիրներ
- Հիմք ընդունելով կառավարման տեսության և արհեստական բանականության վերջին ձեռքբերումները՝ մշակել ինքնավար կառավարման համակարգերի նախագծման նոր մեթոդներ և ներդնել ռոբոտներում ու ավտոնոմ համակարգերում:
- Կրթել և ուղղորդել ապագա գիտահետազոտողներին՝ առաջնորդելով նրանց նոր հետազոտական խնդիրների ձևակերպման և մրցակցային մտածելակերպի ձևավորման ճանապարհին:
- Ռոբոտաշինության միջազգային հայկական կենտրոն հիմնելու նպատակով ձևավորել գիտնականների համաշխարհային ցանց։
- Կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ կենտրոնի գործունեության մեջ ներգրավել աշխարհի առաջատար համալսարանների լավագույն դասախոսներին։
Անձնակազմ
Մեր հիմնադիրները
ԳՆԿԿ հոգաբարձուների խորհուրդը
Մեր թիմը
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ