Լուրեր և միջոցառումներ
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆՀետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ9 հոկտեմբերի, 2026 թ.
լուրեր
2026 թվականի հոկտեմբերի 5–9-ը EU4Innovation East ծրագրի նախաձեռնությամբ Լեհաստանում և Ֆրանսիայում կազմակերպվել է ավիատիեզերական ոլորտի ճանաչողական այց, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցել է նաև ԳՆԿԿ հետազոտող, տեխնիկական մենեջեր Հայկանուշ Դարբինյանը։
8 հոկտեմբերի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։00, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 16-րդ սեմինարը՝ նվիրված մեկից ավելի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շարժման հետագծերի համաձայնեցված պլանավորմանը։
3 հոկտեմբերի, 2026 թ.
լուրեր
Հոկտեմբերի 2–3-ը Գիտական նորարարութան և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ / CSIE) «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի (Armenia Engineering Week 2026) շրջանակներում ներկայացրեց իր գիտակրթական և հետազոտական գործունեությունը։
9 սեպտեմբերի, 2026 թ.
լուրեր
Օգոստոսի 23-ին Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում կայացած 23-րդ IFAC World Congress-ի շրջանակներում անցկացվեց Աստղիկ Հակոբյանի և Տիգրան Բաքարյանի կողմից համակազմակերպված «Անվտանգությունը՝ որպես համակարգի հատկություն․ Կառավարման նախագծումից մինչև տվյալահեն ինքնավարություն» աշխատաժողովը
12 օգոստոսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Օգոստոսի 12-ին՝ ժամը 13։30-ին, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 15-րդ սեմինարը՝ նվիրված GPS տվյալների և վիճակագրական մեթոդների կիրառմամբ կենդանիների տեղաշարժի ու տարածքի օգտագործման ուսումնասիրությանը։
7 օգոստոսի, 2026 թ.
լուրեր
Ուրախ ենք կիսել, որ այս ամռանը ԳՆԿԿ-ն մասնակցում է «STEM Camp 2026»-ին՝ տեխնիկական ուղղվածության անվճար ծրագրի, որը միտված է մասնակիցների ինժեներական մտածողության, թիմային աշխատանքի հմտությունների և գործնական փորձի զարգացմանը։
5 օգոստոսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Օգոստոսի 5-ին, ժամը 16:00, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 14-րդ սեմինարը, որի ընթացքում դիտարկվեց IsaacSim և Cesium միջավայրերում անձրևի սիմուլյացիայի թեման։
7 հուլիսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Հուլիսի 7-ին կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 13-րդ սեմինարը, որի ընթացքում քննարկվեց մաթեմատիկական մոդելավորման ու միջին դաշտային խաղերի տեսության կիրառությունը բարդ պաշտպանական խնդիրների լուծման գործընթացում։
26 հունիսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Հունիսի 26-ին, ժամը 16։30, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 12-րդ սեմինարը՝ նվիրված Gazebo սիմուլյացիոն միջավայրում ֆիքսված թևով անօդաչու թռչող սարքերի մոդելավորմանը և փորձարկմանը։
22 հունիսի, 2026 թ.
լուրեր
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԳՆԿԿ թիմի անդամների կողմից համահեղինակված «Game-Theoretic Coordination for Time-Critical Missions of UAV Systems» հոդվածը հրատարակվել է «IEEE Transactions on Control of Network Systems» հեղինակավոր ամսագրում, որը SCImago Journal & Country Rank-ի «Control and Optimization» վարկանիշային ցանկում չորրորդն է։