logo

13 հուլիսի, 2026 թ.

լուրեր

«Old Friends & New Trends: PDEs and Applications» աշխատաժողով | Հուլիսի 13-14, 2026

«Old Friends & New Trends: PDEs and Applications» աշխատաժողով | Հուլիսի 13-14, 2026

Հուլիսի 13-ին, «Old Friends & New Trends: PDEs and Applications» աշխատաժողովի շրջանակներում, ԳՆԿԿ թիմի անդամ, հետազոտող Ավետիք Առաքելյանը և ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանը հանդես կգան զեկույցներով։


«A Mean-Field Game model for large-scale attrition in attacker–defender systems»

Խոսնակ՝ Ավետիք Առաքելյան


Զեկույցում կներկայացվի մաթեմատիկական մոդել, որը թույլ է տալիս ուսումնասիրել պաշտպանական և հարձակողական մեծածավալ համակարգերի փոխազդեցությունը, ինչպես նաև կանխատեսել դրանց օպտիմալ ռազմավարություններն ու բաշխման էվոլյուցիան՝ ժամանակակից միջին դաշտային խաղերի (Mean-Field Games) մեթոդիկայի կիրառմամբ։


«Delayed collective dynamics in Nomadic Mean-Field Games»

Խոսնակ՝ Տիգրան Բաքարյան


Զեկույցը նվիրված է այն հարցին, թե ինչպես է շրջակա միջավայրի «հիշողությունը» ազդում մեծ խմբերի շարժման և վարքագծի վրա։ Ներկայացվելու են ինչպես տեսական արդյունքներ, այնպես էլ համակարգչային մոդելավորման արդյունքներ, որոնք բացահայտում են կոլեկտիվ դինամիկայի նոր օրինաչափություններ։

Հասցե։ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մարշալ Բաղրամյան 40, Երևան

Ամսաթիվ։ Հուլիսի 13-14, 2026


Աշխատաժողովի մասին ավելին իմանալու համար՝ https://pde-armenia.vercel.app/


Գրանցում՝ https://pde-armenia.vercel.app/#registration

«Old Friends & New Trends: PDEs and Applications» աշխատաժողով | Հուլիսի 13-14, 2026
«Old Friends & New Trends: PDEs and Applications» աշխատաժողով | Հուլիսի 13-14, 2026

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ