24 հունիսի, 2025 թ.
լուրեր
«ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ. ԱՄՓՈՓՈՒՄ
Երեկ, 2025թ. հունիսի 24-ին(ժամը 9:00-17:00), Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովը, որն անցկացվում էր ECC'25 միջազգային հեղինակավոր կոնֆերանսի շրջանակներում:
Որպես այս բացառիկ իրադարձության համակազմակերպիչ՝ Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ) հպարտությամբ է հայտնում, որ աշխատաժողովը մեկ հարթակում համախմբել է մի շարք առաջատար գիտահետազոտողների և կառավարման ոլորտի մասնագետների, ովքեր կիսեցին իրենց փորձն ու նորարարական տեսլականը միջոցառման մասնակիցների հետ:
Աշխատաժողովի խոսնակների շարքում էին ԳՆԿԿ առաջատար գիտաշխատողներ Աստղիկ Հակոբյանը և Տիգրան Բաքարյանը․ Նրանք խոսեցին ինքնավար համակարգերի կառավարման ոլորտի նորարարությունների մասին, ներկայացրին իրենց ընթացիկ հետազոտական աշխատանքների մանրամասներ․
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր խոսնակներին և մասնակիցներին, ովքեր այս իրադարձությունը դարձրին իրավամբ հիշարժան:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ