7 օգոստոսի, 2026 թ.
լուրեր
ԳՆԿԿ-ն՝ «STEM Camp 2026»-ում
Ուրախ ենք կիսել, որ այս ամռանը ԳՆԿԿ-ն մասնակցում է «STEM Camp 2026»-ին՝ տեխնիկական ուղղվածության անվճար ծրագրի, որը միտված է մասնակիցների ինժեներական մտածողության, թիմային աշխատանքի հմտությունների և գործնական փորձի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերության, Հայ-ռուսական համալսարանի ThinkLab, CSIE(ԳՆԿԿ) և CAST լաբորատորիաների համագործակցությամբ։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլը ներառում էր տեսական դասընթացների և գործնական աշխատաժողովների շարք, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացան ռոբոտաշինության հիմունքներին և ձեռք բերեցին նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ հմտություններ։ Ներկայումս ընթանում է ծրագրի երկրորդ փուլը՝ մեկշաբաթյա ճամբար Ծաղկաձորում (օգոստոսի 2–9), որի շրջանակներում մասնակիցները թիմային ձևաչափով աշխատում են իրական ինժեներական խնդիրների շուրջ՝ ոլորտի առաջատար մասնագետների ղեկավարությամբ։
Ուրախ ենք լինել այս նախաձեռնության մի մասը, կիսել մեր թիմի գիտելիքներն ու փորձը, համագործակցել խոստումնալից երիտասարդ մասնագետների հետ։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ