5 մայիսի, 2025 թ.
լուրեր
ԳՆԿԿ-ն՝ ECC'25-ի շրջանակներում կայանալիք «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովի համակազմակերպիչ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ) հանդիսանում է Եվրոպական կառավարման կոնֆերանսի (European Control Conference 2025, ECC'25) շրջանակներում կայանալիք «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովի համակազմակերպիչ։
Կոնֆերանսը տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում, 2025թ. հունիսի 24-ից 27-ը, համախմբելով կառավարման համակարգերի և հարակից ոլորտների առաջատար մասնագետներին։
Հատկանշական է, որ ԳՆԿԿ-ի առաջատար գիտաշխատողներ Աստղիկ Հակոբյանը և Տիգրան Բաքարյանը, ինչպես նաև մեր գիտական խորհրդատու, պրոֆ. Նաիրա Հովակիմյանը (Իլինոյսի համալսարան), հանդես կգան որպես աշխատաժողովի խոսնակներ։ Նրանք կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքները և կխոսեն ինքնավար համակարգերի կառավարման ոլորտի նորարարությունների մասին։
Աշխատաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://ecc25.csiefoundation.am/
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ