logo

15 հունվարի, 2025 թ.

լուրեր, սեմինար

Գոռ Ներսիսյանի սեմինարը` տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար

Գոռ Ներսիսյանի սեմինարը`  տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար
Գոռ Ներսիսյանի սեմինարը` տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար


2025 թվականի հունվարի 15-ին ԳՆԿԿ-ում կայացավ սեմինար, որն անկացրեց C++ ծրագրավորման ավագ ինժեներ, ռոբոտաշինության, կառավարման համակարգերի և ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտների փորձառու մասնագետ Գոռ Ներսիսյանը։ Միջոցառումը մասնակիցներին ընձեռեց շարժման պլանավորման, մոնիթորինգային համակարգերի և տեսողության վրա հիմնված (vision-based) ալգորիթմերի մասին ավելին իմանալու հնարավորություն։


Սեմինարի ընթացքում Գոռ Ներսիսյանը կիսվեց իր մասնագիտական փորձով ՝ տալով արժեքավոր խորհուրդներ C++ լեզվի նրբությունների, ծրագրային ապահովման մշակման ոլորտում հաջող կարիերա կառուցելու և անընդհատ զարգացող տեխնոլոգիական միջավայրում առաջատար մնալու վերաբերյալ։ Բարձր ռիսկային ոլորտների համար համակարգերի նախագծման իր փորձի վրա հիմնվելով՝ խոսնակն ընդգծեց ճշգրտության, նորարարության և ճկունության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտում։


Հանդիպման ընթացքում ներկա ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն ուղղելու հնարավորություն ունեցան։


Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում խոսնակ Գոռ Ներսիսյանին փորձառությամբ կիսվելու և երիտասարդ մասնագետներին ոգեշնչելու համար: Անհամբերությամբ ենք սպասում համանման նոր միջոցառումներին։

Գոռ Ներսիսյանի սեմինարը`  տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար
Գոռ Ներսիսյանի սեմինարը`  տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ