logo

13 նոյեմբերի, 2026 թ.

լուրեր

ԳՆԿԿ-ն՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող OASIS միջազգային նախագծի գործընկեր․

ԳՆԿԿ-ն՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող OASIS միջազգային նախագծի գործընկեր․

Ուրախ ենք հայտնել, որ Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ/CSIE) մասնակցում է OASIS միջազգային հետազոտական նախագծին․ Նախագիծն իրականացվում է ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» (SPS) ծրագրի աջակցությամբ։


Նախագծի նպատակն է մշակել արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ, որոնք հնարավորություն կտան ընկալել շրջակա միջավայրը անլար ազդանշանների միջոցով՝ նույնիսկ սովորական սենսորների կամ ենթակառուցվածքների խափանման պայմաններում։ԳՆԿԿ թիմը՝  Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, նախագծում ներգրավված է ռոբոտային հարթակների մշակման և առաջարկվող լուծումների փորձարարական ստուգման աշխատանքներում։


Ուրախ ենք համագործակցել Հայաստանի(YerevaNN), Իտալիայի(National Research Council (IIT-CNR)) և Հունաստանի(International Hellenic University) գործընկերների հետ՝ նպաստելով գիտական նորարարությունների և առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը։


Ավելին նախագծի մասին` https://nato-sps-oasis.github.io/

ԳՆԿԿ-ն՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող OASIS միջազգային նախագծի գործընկեր․
ԳՆԿԿ-ն՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող OASIS միջազգային նախագծի գործընկեր․

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ