17 հունիսի, 2025 թ.
լուրեր
ԳՆԿԿ-ի նոր, 5-րդ ուսնակների խումբը ձևավորված է:
Ուրախությամբ հայտնում ենք, որ ԳՆԿԿ նոր, 5-րդ ուսնակների խումբը ձևավորված է և այսօր կայացել է ԳՆԿԿ-ում նրանց առաջին դասը:
5րդ խմբի առաջին դասերն անցկացվելու են «Դասական և ժամանակակից կառավարման հիմունքներ» դասընթացի շրջանակներում։ Այս դասընթացի միջոցով նոր ուսնակներին կտրամադրվեն անհրաժեշտ տեսական հիմքեր իրենց առաջիկա նախագծերի և հետազոտական գործունեության համար:
Դասընթացը վարելու է ԳՆԿԿ թիմի անդամ Քրիստոֆ Աունը, ով կկիսի իր լայն գիտելիքներն ու փորձը ապագա երիտասարդ հետազոտողների հետ:
Ուրախ ենք ողջունել մեր վերապատրաստման ծրագրին մասնակցող տաղանդաշատ ուսանողներին ԳՆԿԿ թիմում և անհամբեր սպասում ենք նրանց ապագա ձեռքբերումներին և նոր հետազոտական նախաձեռնություններին:
Հետևե՛ք մեզ՝ ԳՆԿԿ կրթական և գիտահետազոտական գործունեության մասին ավելին իմանալու համար:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ