logo

23 մարտի, 2026 թ.

լուրեր, սեմինար

Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով

Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով

Մարտի 23-ին, ժամը 17:00, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 6-րդ սեմինարը, որը նվիրված էր DC շարժիչի արագության կառավարման համար օպերացիոն ուժեղարարների հիմքով անալոգային PID կառավարման սխեմայի մշակմանը։


Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Մհեր Զեյնալյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է Հայկանուշ Դարբինյանի ղեկավարությամբ։ Զեկույցում ներառված էր աշխատանքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ կառավարման տեսությունից մինչև ֆիզիկական գործարկում, PID կարգավարի հիմունքներ, պրոպորցիոնալ, ինտեգրալ և դիֆերենցիալ գործողությունների իրականացման համար պասիվ և ակտիվ RC սխեմաների կոնֆիգուրացիաներ, ինչպես նաև op-amp հիմքով սխեմայի նախագծման մանրամասներ։ Ամբողջական համակարգը մոդելավորվել է LTspice-ում, այնուհետ հավաքվել է breadboard-ի վրա՝ ինտեգրելով Arduino UNO, DC շարժիչ և ռոտացիոն կոդավորիչ։ Սեմինարի ավարտին ցուցադրվել են իրականացված ուսումնասիրության գործնական արդյունքները՝ ներկայացնելով օսցիլոսկոպի վրա կարգավարի արձագանքը։

Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով
Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով
Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով
Սեմինար «Op-Amp հիմքով PID կառավարման սխեմայի մշակում (DC շարժիչ)» թեմայով

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ