logo

13 ապրիլի, 2026 թ.

լուրեր, սեմինար

Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար

Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար

Ապրիլի 13-ին, ժամը 17։00, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 8-րդ սեմինարը, որը նվիրված էր օպտիմալ կառավարման խնդիրներում կիրառվող մոտարկման մեթոդներին։


Սեմինարը վարեցին ԳՆԿԿ կրտսեր հետազոտողներ Միլենա Իսպիրյանն ու Վահագն Մակարյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ։


Զեկույցի ընթացքում դիտարկվեցին Ֆուրիեյի հիմքով մոտարկման մեթոդները և դրանց սահմանափակումները ժամանակի վերջավոր միջակայքերում՝ հատկապես սահմանների մոտ առաջացող խնդիրները և Գիբսի ֆենոմենը։ Ներկայացվեցին նաև բարելավված մեթոդներ (Krylov–Lanczos, Eckhoff), որոնք ապահովում են ավելի ճշգրիտ արդյունքներ՝ հաշվի առնելով սահմանային շեղումները։


Ստացված արդյունքները ցույց տվեցին, որ Էքհոֆի միջոցով շտկված Ֆուրիեյի մեթոդնը ապահովում է ավելի արագ և ճշգրիտ լուծումներ՝ հատկապես տատանվող ոչ գծային համակարգերի համար։

Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար
Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար
Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար
Eckhoff–Fourier մոտարկումներ օպտիմալ կառավարման խնդիրների համար

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ