logo

8 դեկտեմբերի, 2025 թ.

լուրեր

Թևավոր ԱԹՍ-ի փորձարկումների շարք: Արդյունքներ և կատարողականի համեմատություն

Թևավոր ԱԹՍ-ի փորձարկումների շարք: Արդյունքներ և կատարողականի համեմատություն

Թևավոր ԱԹՍ-ի փորձարկումների շարք: Արդյունքներ և կատարողականի համեմատություն


CSIE թիմը շարունակում է իր աշխատանքները թևավոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մշակման և օպտիմալացման ուղղությամբ: Իրականացվում են սարքերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտական աշխատանքներ և փորձարկումներ:


Թևի կառուցվածքի վերամոդելավորման և «NACA 2412»-ը «MH114» թևով փոխարինելու արդյունքում՝ ստացվել են հետևյալ արդյունքները.


✅ Վերամբարձ ուժի գործակցի 127% աճ (CL: 0.293 → 0.665)։ Ավելի մեծ թևը և բարելավված աերոդինամիկան ստեղծում են ավելի մեծ վերամբարձ ուժ


✅ Վերամբարձ և հակազդող դիմադրության ուժերի հարաբերակցության 12% աճ (CL/CD: 13.65 → 15.23)


 Անփոփոխ թեքման կայունություն (Cm: -0.017 → -0.018)


✅ Բարելավված աերոդինամիկ արդյունավետություն

1․ Ավելի մեծ մակերեսը ավելացնում է դիմադրության ուժը, բայց դիմադրության ուժի նկատմամբ վերամբարձ ուժը բարելավվել է

2․ ԱԹՍ-ն կարող է նույնքան ուժ կիրառելով օդում մնալ ավելի երկար կամ թռչել ավելի արագ՝ միաժամանակ պահպանելով իր սկզբնական կայունությունն ու կառավարելիությունը


Հետազոտական աշխատանքներն ու փորձարկումներն իրականացվել են CSIE թիմի անդամների՝ Լևոն Հովհաննիսյանի, Ռաֆիկ Սիմոնյանի, Երանուհի Արսենյանի, Հայկանուշ Դարբինյանի և Աստղիկ Հակոբյանի կողմից:


Թևավոր ԱԹՍ-ի փորձարկումների շարք: Արդյունքներ և կատարողականի համեմատություն
Թևավոր ԱԹՍ-ի փորձարկումների շարք: Արդյունքներ և կատարողականի համեմատություն

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ