9 սեպտեմբերի, 2026 թ.
լուրեր
IFAC World Congress 2026 | «Անվտանգությունը՝ որպես համակարգի հատկություն․ Կառավարման նախագծումից մինչև տվյալահեն ինքնավարություն» Աշխատաժողովի ամփոփում
Օգոստոսի 23-ին Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում կայացած 23-րդ IFAC World Congress-ի շրջանակներում անցկացվեց Աստղիկ Հակոբյանի և Տիգրան Բաքարյանի կողմից համակազմակերպված «Անվտանգությունը՝ որպես համակարգի հատկություն․ Կառավարման նախագծումից մինչև տվյալահեն ինքնավարություն» աշխատաժողովը՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին ինքնավար համակարգերի անվտանգության շուրջ մտքերի և մոտեցումների փոխանակման համար։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ կառավարման նախագծման, տվյալահեն մեթոդների և ինքնավար համակարգերի վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում աշխատաժողովի բոլոր խոսնակներին՝ Նաիրա Հովակիմյանին, Լարս Լինդեմանին, Նավիդ Ազիզանին, Յոնգսին Չենին, Ջոել Զարդինիին և Կարլ Հենրիկ Յոհանսոնին՝ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու համար։
Ուրախ էինք լինել այս նշանակալի և հիշարժան իրադարձության մի մասը։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ