11 ապրիլի, 2025 թ.
լուրեր
Ուսանողների վերապատրաստման ծրագիր
Ծրագիրն իրականացվում է «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» (CSIE) հիմնադրամի աջակցությամբ։
CSIE հիմնադրամը հրավիրում է ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավման և մասնագիտական ու գիտատեխնիկական հմտությունների զարգացման նպատակով։
ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի շրջանակներում ուսանողները կներգրավվեն գիտահետազոտական նախագծերում, կկատարեն իրենց առաջին քայլերը դեպի գիտություն, կլուծեն տարաբնույթ գործնական խնդիրներ։ Նրանք ձեռք կբերեն ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական մոդելավորման, դրանց նախագծման ու մշակման մասնագիտական հմտություններ, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրեն կառավարման ու ծրագրային ապահովման հիմունքները։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
✔️ Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի բարձր կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար։
ԴԻՄՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ՝
✔️ Բարձրագույն մաթեմատիկա (մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ, գծային հանրահաշիվ և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսություն),
✔️ Ծրագրավորման կամ կառավարման համակարգերի հիմունքներ։
✔️ Հետաքրքրված լինեն այնպիսի ավտոմատացված համակարգերով, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և ռոբոտները։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Հետաքրքրված անձիք կարող են դիմել լրացնելով հետևյալ ձևաթերթը մինչև 2025 թ.-ի մայիսի 5-ը`
https://forms.gle/7hXwgbQDgtzWbzRv5
2. Դիմորդների ընտրությունը կատարվելու է բարձրագույն մաթեմատիկա, կառավարման համակարգեր, ալգորիթմների հիմունքներ առարկաներից քննությամբ, որի անցկացման կարգը և մանրամասները նախապես կուղարկվեն ձևաթերթում նշված էլեկտրոնային հասցեով։
3. Քննական փուլը հաղթահարած դիմորդների հետ կանցկացվի անհատական հարցազրույց՝ անձնական մոտիվացիան և հետաքրքրվածությունը պարզելու համար։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
✔️ CSIE հիմնադրամը մրցույթը հաղթահարած ուսանողներին կտրամադրի ամսական կրթաթոշակ։
✔️Ծրագրի ավարտից հետո լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատելու ոլորտին առնչվող գիտական խմբերում և արդյունաբերական ձեռնարկություններում։
Հարցերի դեպքում դիմել info@csie.am էլ. փոստով կամ զանգահարել +37443 002544 հեռախոսահամարով։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ