logo

22 ապրիլի, 2025 թ.

լուրեր

Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների համար

Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների համար

Գիտական նորարարության և կրթության կենտրոն (CSIE) հիմնադրամը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների համար․ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը՝ 14:30-ին՝ Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում (241 լսարանում):


Կենտրոնի թիմի անդամները կներկայացնեն հիմնադրամը և նախատեսվող ուսանողների վերապատրաստման ծրագիրը: Նախաձեռնության նպատակն է մասնագիտացված տեխնիկական կրթություն, զարգացման հեռանկարային հնարավորություններ տրամադրել ռոբոտաշինության և անօդաչու կառավարվող համակարգերի ոլորտներով հետաքրքրված ուսանողներին:


ԵՊՀ բոլոր ուսանողները հրավիրված են մասնակցելու այս հանդիպմանը՝ մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասին ավելին իմանալու համար:


Միացե՛ք մեզ՝ ապրիլի 22-ին, ժամը՝ 14:30-ին:


Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք նշված հղմանը։ https://www.facebook.com/share/19DueoTXp8/

Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների համար
Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ուսանողների համար

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ