logo

22 հունիսի, 2026 թ.

լուրեր

Նոր հետազոտության հրապարակում

Նոր հետազոտության հրապարակում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԳՆԿԿ թիմի անդամների կողմից համահեղինակված «Game-Theoretic Coordination for Time-Critical Missions of UAV Systems» հոդվածը հրատարակվել է «IEEE Transactions on Control of Network Systems» հեղինակավոր ամսագրում, որը SCImago Journal & Country Rank-ի «Control and Optimization» վարկանիշային ցանկում չորրորդն է։


Հոդվածում դիտարկվում է ԱԹՍ-ների համատեղ առաքելությունների կազմակերպման հիմնական մարտահրավերներից մեկը. ինչպե՞ս ապահովել, որ յուրաքանչյուր անօդաչու սարք ինքնուրույն արձագանքի փոփոխվող պայմաններին՝ չխաթարելով ամբողջ խմբի համակարգված աշխատանքը։ Առաջարկված մոտեցման դեպքում յուրաքանչյուր ԱԹՍ որոշումներ է կայացնում միայն իրեն հասանելի տեղեկությունների հիման վրա, մինչդեռ համակարգը որպես ամբողջություն մնում է կայուն, հասնում է կոորդինացված արդյունքի։ Ներկայացված մոտեցումը կիրառելի է նաև կապի խափանումների և անորոշ պայմանների դեպքում։


Հեղինակներ՝ Միքայել Արամյան (UIUC), Աննա Մանուչարյան (ԳՆԿԿ), Լուսինե Պողոսյան (ԳՆԿԿ), Տիգրան Բաքարյան (ԳՆԿԿ), Նաիրա Հովակիմյան (UIUC, ԳՆԿԿ գիտական խորհրդատու)


Հոդվածի հղումը՝ https://ieeexplore.ieee.org/document/11573656/authors#authors

Նոր հետազոտության հրապարակում
Նոր հետազոտության հրապարակում

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ