18 ապրիլի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար ICUAS 2025 կոնֆերանսի ընթացքում անցկացվող անօդաչու թռչող սարքերի (UAV) ուսանողական մրցույթի շրջանակներում կատարված աշխատանքի վերաբերյալ
Ապրիլի 18-ին ԳՆԿԿ թիմի անդամները, ովքեր շուտով մասնակցելու են ICUAS 2025 UAV մրցույթի եզրափակիչ փուլին, ներկայացրեցին անօդաչու թռչող սարքերի ինքնավար նավիգացիայի և խոչընդոտների շրջանցման խնդիրների իրենց նորարարական լուծումները:
Նրանց մշակած մոտեցումը կենտրոնանում է քաղաքային միջավայրում, ArUco նշանների հայտնաբերման ընթացքում տեսադաշտի պահպանման և մարտկոցի օգտագործման օպտիմալացման վրա:
Սեմինարի ընթացքում թիմը ներկայացրեց.
✔️Մայիսի 14-17-ին կայանալիք եզրափակիչ փուլի մարտահրավերները
✔️Կատարված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքները
✔️Առաջադրված խնդրի լուծման համար կիրառվող մեթոդաբանությունն ու լուծումները
✔️Հանձնարարված մրցութային առաջադրանքի առանձնահատկությունները
Սեմինարի ընթացքում թիմի անդամներ Գոռ Արզանյանը, Արտակ Մնացականյանը, Աննա Մանուչարյանը և Նանե Հախվերդյանը քննարկեցին մայիսի 14-17-ին՝ Շարլոթում (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) կայանալիք եզրափակիչ փուլի մարտահրավերները:
Շնորհավորում ենք մեր թիմին և սպասում ենք նրանց արձանագրած հաջողություններին ICUAS 2025 UAV մրցույթի եզրափակիչ փուլում:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ