logo

25 ապրիլի, 2025 թ.

լուրեր, սեմինար

Սեմինար «Բազմատարր թևերի աէրոդինամիկա։ CFD և տվյալների ասիմիլյացիայի մեթոդներ» թեմայով

Սեմինար «Բազմատարր թևերի աէրոդինամիկա։ CFD և տվյալների ասիմիլյացիայի մեթոդներ» թեմայով

Ապրիլի 25-ին, ժամը 16:00-ին, ԳՆԿԿ-ում ներկայացվեց գետնամերձ դիրքում բազմաէլեմենտ թևերի աերոդինամիկ բնութագրերի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություն։ Սա  կարևորագույն հետազոտական ոլորտ է տիեզերական և ավտոմոբիլային արդյունաբերության համար:


Սեմինարի ընթացքում դիտարկվեցին


✔️ Հոսքի հատկությունների հետազոտման ժամանակակից եղանակներ (CFD)


✔️ Աերոդինամիկ հետազոտություններում կիրառվող փորձարարական մեթոդներ


✔️ Տվյալների ասիմիլյացիայի տեխնիկաներ՝ փորձարարական տվյալների ինտեգրումը հաշվարկային մոդելների մեջ


✔️ Տարբեր մեթոդաբանական մոտեցումների փոխադարձ թերությունների հաղթահարման ուղիներ


Սեմինարի խոսնակն էր ԳՆԿԿ թիմի անդամ Լևոն Հովհաննեսյանը, ում հետազոտությունը կենտրոնացած է հեղուկների դինամիկայի հաշվարկային մեթոդների և տվյալների ասիմիլյացիայի տեխնիկաների վրա:


Սեմինար «Բազմատարր թևերի աէրոդինամիկա։ CFD և տվյալների ասիմիլյացիայի մեթոդներ» թեմայով
Սեմինար «Բազմատարր թևերի աէրոդինամիկա։ CFD և տվյալների ասիմիլյացիայի մեթոդներ» թեմայով
Սեմինար «Բազմատարր թևերի աէրոդինամիկա։ CFD և տվյալների ասիմիլյացիայի մեթոդներ» թեմայով

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ