9 սեպտեմբերի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Ի՞նչ են դիֆերենցիալ երկրաչափությունը և Լիի խմբերը» թեմայով
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:30-ին, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 21-րդ սեմինարը, որը նվիրված էր դիֆերենցիալ երկրաչափության և Լիի խմբերի ներածական ուսումնասիրությանը՝ ներառելով հիմնական կիրառությունները և կապերը ժամանակակից ֆիզիկայի և ռոբոտատեխնիկայի հետ:
Սեմինարը վարեց Վարդան Հովհաննիսյանը, մաթեմատիկոս՝ դիֆերենցիալ երկրաչափության, սիմպլեկտիկ երկրաչափության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում լայն փորձով: Սեմինարի ընթացքում խոսնակը ներկայացրել է թեմայի վերաբերյալ համապարփակ դիտարկումներ, մանրամասներ, պատասխանել ԳՆԿԿ ուսնակների հարցերին:
Հատուկ շնորհակալություն սեմինարի խոսնակ Վարդան Հովհաննիսյանին՝ հետաքրքիր և ինտերակտիվ սեմինարի, իր գիտելիքներով և փորձառությամբ ԳՆԿԿ համայնքի հետ կիսվելու համար:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ