12 օգոստոսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «GPS տվյալների վրա հիմնված ավտոկոռելացված շարժման վերլուծություն՝ AKDE մեթոդով» թեմայով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 13։30-ին, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 15-րդ սեմինարը՝ նվիրված GPS տվյալների և վիճակագրական մեթոդների կիրառմամբ կենդանիների տեղաշարժի ու տարածքի օգտագործման ուսումնասիրությանը։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Մարիետա Ոսկանյանը։
Մասնակիցները տեղեկացան, թե ինչու հաջորդական GPS կետերը չեն կարող դիտարկվել որպես միմյանցից անկախ տվյալներ, և ինչպես է AKDE (Autocorrelated Kernel Density Estimation) մեթոդը հաշվի առնում այդ փոխկապակցվածությունը՝ կենդանիների կենսատարածքի առավել հուսալի գնահատման համար։ Մոտեցման կիրառությունը ներկայացվեց հայկական որորի (Larus armenicus) GPS տվյալների օրինակով՝ ուսումնասիրելով թռչունների տեղաշարժը, կենսամիջավայրի նախընտրությունը և վարքագիծը։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ