16 սեպտեմբերի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Հեղուկ նեյրոնային ցանցեր» (Liquid Neural Networks) թեմայով
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17:00-ին, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 22-րդ սեմինարը, որը նվիրված էր հեղուկ նեյրոնային ցանցերի խորը ուսումնասիրությանը՝ ներառելով դրանց նորարարական կառուցվածքը, ժամանակային հաստատունների դինամիկան և կիրառությունները ռոբոտների վերահսկողության, ինքնավար համակարգերի բնագավառում:
Սեմինարը վարեց ԳՆԿԿ 5-րդ խմբի ուսնակ Ամարաս Նազարեանսը, ով ներկայացրեց սեմինարի թեմայի վերաբերյալ համապարփակ դիտարկումներ՝ առանձնացնելով հիմնական հասկացությունները, ներառյալ LTC (Liquid Time-Constant Networks), NCP (Neuronal Circuit Policies) և CfC-ն (Closed-form Continuous-time Networks), ինչպես նաև դրանց գործնական կիրառությունները ռոբոտատեխնիկայում և ինքնավար նավիգացիայում:
Հետևե՛ք մեզ՝ ԳՆԿԿ ուսնակների նոր հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ու կառավարման համակարգերի վերաբերյալ առաջիկա սեմինարների մասին ավելին իմանալու համար:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ