3 մարտի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար "Բազմագործակալ TurtleBot3 ռոբոտների կառավարման համակարգի մշակում" թեմայով
2025 թվականի մարտի 3-ին Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոնում կայացավ ուսանողական սեմինարների շարքի հերթական սեմինարը, որի ընթացքում ԳՆԿԿ ուսնակ Լուսինե Բարսեղյանը ներկայացրեց բազմագործակալ TurtleBot3 ռոբոտների կառավարման վերաբերյալ իր հետազոտության արդյունքները:
Նախագծի մասին․
Այս հետազոտությունը դիտարկում է բաշխված մեթոդով մեկից ավելի TurtleBot3 ռոբոտների կառավարման համակարգի ստեղծումն ու գործարկումը հետևյալ հիմնական նպատակներով՝
✔️Բազմաթիվ ռոբոտների միջև արդյունավետ հաղորդակցության ստեղծում
✔️Ամբողջ համակարգի գործարկում՝ օգտագործելով մեկ ROS2 հանգույց
✔️Առաջնորդ-հետևող համակարգի նախագծում՝ ուժեղ նավիգացիոն հնարավորություններով
Իրականացում․
Առաջնորդ-հետևորդ համակարգում երկու TurtleBot3 ռոբոտների շարժման կառավարման համար կիրառվել է MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում):
Համակարգի կառուցվածքը հիմնված է ROS2-ի վրա․ Այն գործում է բաշխված մեթոդով, որը բարելավում է՝
✔️Մասշտաբայնությունը
✔️Կայունությունը
✔️Հարմարվողականությունը դինամիկ միջավայրերում
Արդյունքներ․
Խոսնակ Լուսինե Բարսեղյանը ցուցադրեց համակարգի աշխատանքը ինչպես մոդելավորված միջավայրերում (օգտագործելով Gazebo), այնպես էլ իրական պայմաններում: Փորձարկման արդյունքում արձանագրվեց երկու ռոբոտների շարժման համակարգման հաջողված իրականացում, բախումների արդյունավետ կանխարգելում և սահուն շարժում:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ