8 հոկտեմբերի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի համաձայնեցված հետագծերի վերակառուցում» թեմայով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։00, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 16-րդ սեմինարը՝ նվիրված մեկից ավելի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շարժման հետագծերի համաձայնեցված պլանավորմանը։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ/DiGREA Lab-ի կրտսեր հետազոտող Արփինե Ամիրխանյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ, DiGREA Lab-ի հետազոտողներ Տիգրան Բաքարյանի և Լուսինե Պողոսյանի, ինչպես նաև Միքայել Պողոսյանի հետ համատեղ:
Դիտարկվեց, թե ինչպես կարող են ԱԹՍ-ները հարմարեցնել իրենց շարժման հետագծերը արտաքին խանգարումներին՝ պահպանելով փոխադարձ համաձայնեցվածությունը։ Ներկայացվեց բաշխված օպտիմալացման և սարքերի միջև տեղեկատվության փոխանակման վրա հիմնված մոտեցում, որը թույլ է տալիս վերակառուցել հետագծերը՝ հաշվի առնելով սարքերի ընթացիկ դիրքերը և ապահովելով նպատակակետերին միաժամանակյա հասնելը։ Մեթոդի արդյունավետությունը ցուցադրվեց սիմուլյացիոն արդյունքներով։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ