18 փետրվարի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Նեյրոնային կոմբինատորիկ օպտիմիզատոր` քառակուսային սահմանափակումներով բազմաչափ փաթեթավորման և ծածկման խնդիրների համար» թեմայով
Նեյրոնային կոմբինատորիկ օպտիմիզատոր` քառակուսային սահմանափակումներով բազմաչափ փաթեթավորման և ծածկման խնդիրների համար (Neural Combinatorial Optimizer for Quadratically Constrained Multidimensional Packing and Covering Problems)
Փետրվարի 18-ին, ժամը 16:30, տեղի ունեցավ 2026թ․ ԳՆԿԿ սեմինարների շարքի 3-րդ սեմինարը, որը նվիրված էր նեյրոնային կոմբինատորիկ օպտիմիզացիայի մոտեցումներին՝ բազմաչափ տարածություններում քառակուսային սահմանափակումներով բարդ փաթեթավորման և ծածկման խնդիրներ լուծելու համար:
Սեմինարը վարեցին ԳՆԿԿ կրտսեր հետազոտողներ Ռաֆֆի Սաթամյանը և Ալեքս Արզանյանը, ովքեր ներկայացրեցին թեմայի վերաբերյալ կատարված և ընթացիկ ուսումնասիրության մանրամասները: Ուսումնասիրությունն իրականացվում է Արեգ Կարապետյանի ղեկավարությամբ: Քննարկմանը ներկա ԳՆԿԿ թիմի անդամները դիտարկումներով կիսվելու և հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ