7 փետրվարի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Իրական ժամանակում ռոբոտների կառավարման մեթոդները՝ MPPI կիրառմամբ
2025 թվականի փետրվարի 7-ին, Գիտական նորարարության և կրթության կենտրոնում կայացած հոդվածի քննարկման ընթացքում կենտրոնի ուսնակ Նանե Հախվերդյանը ներկայացրել է իրական ժամանակում ռոբոտների կառավարման մեթոդների հետ կապված ռոբոտաշինության վերջին նվաճումները՝ օգտագործելով MPPI։
Դժվարանցանելի տարածքներն ու առարկաները հեշտությամբ հաղթահարող ռոբոտների ստեղծումը երկար ժամանակ է՝ քննարկման առարկա է ռոբոտաշինության ոլորտում։
Հոդվածում կիրառվել են ժամանակակից ռոբոտաշինության սիմուլյացիոն տեխնոլոգիաների աճող հնարավորությունները, մասնավորապես MuJoCo-ն՝ հիմնված MPPI-ի վրա իրական ժամանակում ռոբոտների կառավարման մոդել մշակելու համար։ Հակառակ այն պատկերացման, որ բարձր չափայնության խնդիրներում տվյալահեն մոտեցումները հաշվարկային առումով դժվար կիրառելի են, հատկապես իրական ժամանակի պայմաններում, ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ MPPI-ը կարող է արդյունավետ լինել ռոբոտների շարժման և կառավարման խնդիրների լուծման համար։ Ըստ հեղինակների` սա առաջին դեպքն է, երբ տվյալահեն հիմքով կառավարումը հաջողությամբ կիրառվել է իրական պայմաններում գործող ռոբոտների վրա։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ