logo

21 մարտի, 2025 թ.

լուրեր, սեմինար

Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով

Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով

ԳՆԿԿ ուսանողական սեմինարների շարքի 10-րդ սեմինարի շրջանակներում ԳՆԿԿ ուսնակ Աննա Բեկլարյանը ներկայացրեց «Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)» թեմայի վերաբերյալ իր հետազետության ամփոփ արդյունքները: Սեմինարում ընդգրկված էին անորոշ միջավայրերում ինքնավար համակարգերի անվտանգության բարելավմանը ուղղված նորարարական մոտեցումներ:


Քննարկված հիմնական կետեր:


✔️Համեմատություն ռիսկի արժեքի (VaR) և պայմանական ռիսկի արժեքի (CVaR) միջև

✔️CVaR-ի առավելությունների ցուցադրում՝ վատագույն սցենարների դեպքում ռիսկերի գնահատման համար

✔️Կիրառությունը շարժվող խոչընդոտներով ինքնավար նավարկման համար

✔️Մաթեմատիկական հիմք՝ կառավարման նպատակների և ռիսկի սահմանափակմամբ բախումների կանխարգելման հավասարակշռման համար


Սեմինարի ընթացքում ցուցադրվեց, թե ինչպես MPC-ում ռիսկի սահմանափակումը կարող է զգալիորեն բարելավել ինքնավար համակարգերի անվտանգությունը և որոշումների կայացման գործընթացը:

Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով
Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով
Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով
Սեմինար "Ռիսկի սահմանափակմամբ MPC (Մոդելի կանխատեսմամբ կառավարում)" թեմայով

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ