26 հունիսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Ֆիքսված թևով անօդաչու թռչող սարքի սիմուլյացիա "Gazebo" համակարգում» թեմայով
Հունիսի 26-ին, ժամը 16։30, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 12-րդ սեմինարը՝ նվիրված Gazebo սիմուլյացիոն միջավայրում ֆիքսված թևով անօդաչու թռչող սարքերի մոդելավորմանը և փորձարկմանը։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Ուսամա Սագիեն։ Ուսումնասիրությունն իրականացվել է տեխնիկական գիտությունների թեկնածու Ներսես Ներսիսյանի ղեկավարությամբ։
Զեկույցում ներկայացվեց Gazebo-ում ֆիքսված թևով օդանավի մոդելի կառուցվածքը՝ ներառյալ աերոդինամիկ մոդելավորումը, կառավարման մակերեսների աշխատանքը, SDF կառուցվածքի ձևավորումը և ArduPilot SITL համակարգի հետ ինտեգրումը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին թռչող սարքերի դինամիկայի մոդելավորման, աերոդինամիկ ուժերի հաշվարկման, կառավարման կարգավորիչների և Gazebo–ArduPilot փոխգործակցության հիմնական սկզբունքները։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ