6 ապրիլի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Անընդհատ ժամանակի կապակցմամբ ոչ գծային համակարգերի համաձայնեցում» ("State Agreement for Continuous-Time Coupled Nonlinear Systems") թեմայով
Ապրիլի 6-ին, ժամը 17։00, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 7-րդ սեմինարը, որը նվիրված էր անընդհատ ժամանակի կապակցմամբ ոչ գծային բազմագործակալ համակարգերում գործակալների միմյանց հետ համաձայնեցման խնդրին։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ կրտսեր հետազոտող Տիգրան Մելքոնյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ։ Զեկույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես տեսական հիմքերին, այնպես էլ մաթեմատիկական ապացույցներին՝ ընդգրկելով բազմագործակալ համակարգերի դինամիկայի խորքային ուսումնասիրությունը։ Դիտարկվեցին կոնվեքս անալիզի հասկացությունները (tangent cones, relative interiors), փոխազդեցության գրաֆները և համակարգերի կայունության ապահովման պայմանները։
Հատուկ ուշադրություն դարձվեց վիճակների համաձայնեցման (SA) և ասիմպտոտիկ համաձայնեցման (ASA) տարբերությանը, ինչպես նաև UQSC(uniformly quasi strongly connected) գրաֆների դերին՝ համակարգի համաձայնեցված, միասնական վարքի ապահովման գործում։ Քննարկվեցին նաև փոփոխվող կառուցվածքով համակարգերը, «dwell time» պայմանները և դիտարկվող հիմնական թեորեմի ապացույցը։
Ներկայացվեց, թե ինչպես են գործակալները զարգանում տեղային փոխազդեցությունների հիման վրա ՝ մնալով ինվարիանտ կոնվեքս բազմությունների ներսում և հասնելով համաձայնեցված վիճակի համապատասխան կապակցվածության պայմաններում։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ