15 հունիսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Synergistic Simplex: Cooperative Runtime Assurance for Safety-Critical Autonomous Systems» թեմայով
ԳՆԿԿ սեմինարների շարքի 11-րդ սեմինարը նվիրված էր ինքնավար մեքենաների առավել անվտանգ և արդյունավետ աշխատանքի ապահովմանը՝ ԱԲ համակարգերի սխալների դեպքում ։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ կրտսեր հետազոտող Արտյոմ Խաչատրյանը։
Խոչընդոտների հայտնաբերման և կառավարման որոշումների կայացման համար ինքնավար մեքենաները հիմնականում հենվում են արհեստական բանականության վրա, որը սակայն կարող է անկանխատեսելի սխալներ թույլ տալ։ Մինչ այժմ կիրառվող անվտանգության համակարգերը այս խնդիրը լուծում էին պարզապես ռիսկային իրավիճակներում արհեստական բանականությունը անջատելով, ինչը հաճախ հանգեցնում էր ավելորդ, կտրուկ արգելակումների։
Զեկույցի ընթացքում ներկայացվեց Synergistic Simplex մոտեցումը, որի դեպքում արհեստական բանականությունն ու անվտանգության համակարգը աշխատում են համատեղ։ ԱԲ-ն կարևոր տեղեկություն է փոխանցում անվտանգության համակարգին, իսկ վերջինս իր հերթին ուղղորդում է ԱԲ-ի որոշումները՝ միաժամանակ երաշխավորելով մեքենայի աշխատանքի անվտանգությունը։
Փորձարկումները ցույց տվեցին, որ այս համագործակցային մոտեցումը ի վիճակի է կանխել հնարավոր բախումները, վերացնել կեղծ ահազանգերի հետևանք հանդիսացող ավելորդ արգելակումները և ապահովել ինքնավար համակարգի առավել արդյունավետ աշխատանք։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ