6 դեկտեմբերի, 2024 թ.
լուրեր
Սեմինար «Cheater-ների առանցքային դերը համագործակցության շարունակականության պահպանման գործընթացում» թեմայով
Դեկտեմբերի 6-ին Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սանասար Բաբաջանյանը ներկայացրեց «Եսասերների առանցքային դերը համագործակցության շարունակականության պահպանման գործընթացում» ("The Key Role of Cheaters in the Persistence of Cooperation") թեմայով գիտական սեմինար։
Սեմինարի ընթացքում պարզաբանվեց, թե ինչպես են «եսասեր»-ները՝ օբյեկտները, որոնք օգտվում են համագործակցության առավելություններից՝ առանց դրա արժեքը վճարելու, անսպասելիորեն կարևոր դեր խաղում համագործակցային վարքագծի պահպանման հարցում։
Օգտագործելով բազմամակարդակ ընտրության մոդել՝ Սանասար Բաբաջանյանը ցույց տվեց, որ անհատական մակարդակում համագործակցությունից խուսափող այս դերակատարները կարող են նպաստել խմբային մակարդակում ալտրուիստական վարքագծի ձևավորմանը՝ այդ կերպ խթանելով համագործակցային պոպուլյացիաների ընդհանուր աճն ու կենսունակությունը։
Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն համագործակցության առաջացման մեխանիզմների, ինչպես նաև կյանքի պատմության տարբեր փուլերում հյուրընկալող–մակաբույծ համատեղ էվոլյուցիայի ըմբռնման համար։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ