9 նոյեմբերի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «LiquidMPPI․ Հեղուկ նեյրոնային ցանցերը՝ օդային ռոբոտների մոդելահեն կառավարման համար» թեմայով
Սեմինար «LiquidMPPI․ Հեղուկ նեյրոնային ցանցերը՝ օդային ռոբոտների մոդելահեն կառավարման համար» թեմայով (“LiquidMPPI: Liquid Neural Networks for Model-Based Control of Aerial Robots”)
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։30-ին, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 18-րդ սեմինարը՝ նվիրված հեղուկ նեյրոնային ցանցերի կիրառմանը անօդաչու թռչող սարքերի մոդելահեն կառավարման գործընթացում։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ կրտսեր հետազոտող Ամարաս Նազարեանսը։ Ուսումնասիրությունն իրականացվել է Աստղիկ Հակոբյանի և Արեն Կարապետյանի հետ համատեղ։
Մասնակիցները ծանոթացան, թե ինչպես կարող են հեղուկ նեյրոնային ցանցերը բարելավել ԱԹՍ-ների շարժման դինամիկայի կանխատեսումն ու հետագծերի ճշգրիտ հետևումը։ Ներկայացվեց LiquidMPPI մոտեցումը, որը համատեղում է նեյրոնային ցանցերի միջոցով ուսուցանված դինամիկ մոդելները և MPPI կառավարման մեթոդը։ Սիմուլյացիոն արդյունքները ցույց տվեցին այս մոդելների, հատկապես CfC ցանցերի, ներուժը ԱԹՍ-ների ճշգրիտ և հուսալի կառավարման համար։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ