7 հուլիսի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Միջին դաշտային խաղերի վրա հիմնված հարձակվող-պաշտպանվող մոդել» թեմայով
Հուլիսի 7-ին կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 13-րդ սեմինարը, որի ընթացքում քննարկվեց մաթեմատիկական մոդելավորման ու միջին դաշտային խաղերի տեսության կիրառությունը բարդ պաշտպանական խնդիրների լուծման գործընթացում։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Դավիթ Ալավերդյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ։
Ներկայացված միջին դաշտային խաղերի տեսության վրա հիմնված մոտեցումը հնարավորություն է տալիս մոդելավորել հարձակվողների և պաշտպանվողների մեծածավալ խմբերի փոխազդեցությունը, մշակել բարձր արժեք ունեցող թիրախների պաշտպանության օպտիմալ ռազմավարություններ և գնահատել դրանց արդյունավետությունը մոդելավորման միջոցով։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ