logo

8 մայիսի, 2026 թ.

լուրեր, սեմինար

ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում

ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում

Մայիսի 8-ին, ժամը 17։00, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 10-րդ սեմինարը, որի ընթացքում ԳՆԿԿ-ում փորձառություն անցնող ՀՖՀՀ ուսանողները ներկայացրեցին իրականացված աշխատանքներն ամփոփող երկու զեկույց։


Թեմա 1. Self-Balancing Bicopter Control Algorithm Implementation on a 1-DOF Experimental Platform


Թեման ներկայացրեց ԳՆԿԿ փորձնակ Լուիզա Մկրտչյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ հետազոտող Հայկանուշ Դարբինյանի ղեկավարությամբ։


Զեկույցի ընթացքում դիտարկվեց բիկոպտերի հավասարակշռման կառավարման ալգորիթմի մշակումն ու ներդրումը մեկ ազատության աստիճանով փորձարարական հարթակի վրա՝ տեսական մոդելավորման և գործնական փորձարկումների համադրությամբ։


Թեմա 2. Model Predictive Path Integral (MPPI) Control Implementation in C++


Թեման ներկայացրեց ԳՆԿԿ փորձնակ Մարի Մկրտչյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ առաջատար հետազոտող Աստղիկ Հակոբյանի ղեկավարությամբ։


Ներկայացվեց MPPI և SMPPI նմուշառման վրա հիմնված կարգավորիչների C++-ով գործարկումը, Python-ի հետ ինտեգրումը pybind11-ի միջոցով, ինչպես նաև Gym-ի ճոճանակի միջավայրում ստացված փորձարկումների արդյունքները, որոնք ցույց տվեցին կառավարման բարձր արդյունավետություն։


Խոսնակներն ամփոփեցին փորձառության ընթացքում իրականացված ուսումնասիրություններն ու գործնական փորձարկումների արդյունքները, ապա պատասխանեցին ԳՆԿԿ թիմի ու ղեկավարների հարցերին։

ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում
ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում
ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում
ՀՖՀՀ ուսանողների փորձառությունն ամփոփող սեմինար ԳՆԿԿ-ում

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ