16 նոյեմբերի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «NECCO: Neural Combinatorial Optimizer for Quadratically Constrained Multidimensional Packing and Covering Problems» թեմայով
Սեմինար «NECCO: Neural Combinatorial Optimizer for Quadratically Constrained Multidimensional Packing and Covering Problems» թեմայով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ին, կայացավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 19-րդ սեմինարը՝ նվիրված բարդ օպտիմալացման խնդիրների լուծման գործընթացում նեյրոնային ցանցերի կիրառմանը։
Սեմինարը վարեցին ԳՆԿԿ կրտսեր հետազոտողներ Րաֆֆի Սաթամյանն ու Ալեքս Արզանյանը։ Հետազոտությունն իրականացվել է Արեգ Կարապետյանի ղեկավարությամբ։
Բանախոսները ներկայացրին NECCO մեթոդը, որը նեյրոնային ցանցերի օգնությամբ թույլ է տալիս արագ լուծումներ գտնել ռեսուրսների բաշխման բարդ խնդիրների համար։ Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մեթոդի փորձարկումների արդյունքներին և հետագա հետազոտական ուղղություններին։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ