6 մայիսի, 2026 թ.
լուրեր
Աշտարակի տեխնոլոգիական դպրոցի աշակերտները այցելեցին ԳՆԿԿ
Մայիսի 6-ին ԳՆԿԿ-ում հյուրընկալեցինք Աշտարակի տեխնոլոգիական դպրոցի աշակերտներին։ ԳՆԿԿ թիմի անդամները ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը և ցուցադրեցին ընթացիկ հետազոտություններում կիրառվող ռոբոտների ու սարքերի աշխատանքը։ Աշակերտները նաև հնարավորություն ունեցան ռոբոտաշինության ոլորտին վերաբերող իրենց հարցերն ուղղելու։
Ուրախ ենք նման այցերի միջոցով երիտասարդ սերնդին մեր աշխատանքին ծանոթացնելու հնարավորության համար։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ