logo

19 հունիսի, 2025 թ.

լուրեր

Շուտով կկայանա ECC'25-ի շրջանակներում կազմակերպվող «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովը

Շուտով կկայանա ECC'25-ի շրջանակներում կազմակերպվող «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովը

Այս տարի Եվրոպական կառավարման կոնֆերանսը(ECC'25) տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ 2025թ. հունիսի 24-ից 27-ը, համախմբելով կառավարման համակարգերի և հարակից ոլորտների առաջատար մասնագետներին ամբողջ աշխարհից:


Որպես «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովի համակազմակերպիչ՝ Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (ԳՆԿԿ) ուրախությամբ հիշեցնում է ECC'25-ի շրջանակներում կայանալիք այս բացառիկ իրադարձության մասին:


Աշխատաժողովի ամսաթիվ: 2025թ. հունիսի 24, ժամը՝ 9:00-ից 17:00


Անցկացման վայր: Հունաստան, Սալոնիկ, Սալոնիկի համերգային դահլիճ (Thessaloniki Concert Hall)


ԳՆԿԿ-ի առաջատար գիտաշխատողներ Աստղիկ Հակոբյանը և Տիգրան Բաքարյանը, ինչպես նաև մեր գիտական խորհրդատու, պրոֆ. Նաիրա Հովակիմյանը (Իլինոյսի համալսարան), հանդես կգան որպես աշխատաժողովի խոսնակներ։ 


Սա եզակի հնարավորություն է՝ ծանոթանալու ինքնավար համակարգերի կառավարման ոլորտի նորարարություններին, հանդիպելու ինքնավար համակարգերի, կառավարման տեսության և մեքենայական ուսուցման բնագավառի գիտահետազոտողներին․


Աշխատաժողովի ամբողջական ծրագիր՝ https://ecc25.csiefoundation.am/

Շուտով կկայանա ECC'25-ի շրջանակներում կազմակերպվող «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովը
Շուտով կկայանա ECC'25-ի շրջանակներում կազմակերպվող «Ինքնավար համակարգերի անվտանգ կառավարում և ուսուցում» թեմայով աշխատաժողովը

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ