logo

Ուսնակ

Ամարաս Նազարեանս

Ամարաս Նազարեանս

Ամարաս Նազարեանսը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի ուսնակ է և Հայաստանի ամերիկյան համալսարանի(ՀԱՀ) Զավեն և Սոնյա Աքեան քոլեջի «Համակարգչային գիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող։ Նրա ակադեմիական հետաքրքրություններից են ռոբոտաշինությունը, մեքենայական ուսուցումը (ML) և ներկառուցված համակարգերը, մասնավորապես, ծրագրային և ապարատային լուծումների ինտեգրումը։ Ներկայումս նա զբաղվում է մետա-ամրապնդման ուսուցմամբ ռոբոտների կառավարման և ադապտացման խնդրիներում հեղուկ նեյրոնային ցանցերի (LNN) ինտեգրման հետազոտությամբ։ Ամարասը հաջողություններ է գրանցել ծրագրավորման մրցույթներում՝ ճանաչում ստանալով «Ծրագրավորման միջազգային համալսարանական մրցույթում» (“International Collegiate Programming Contest”) և «Եվրոպական աղջիկների ինֆորմատիկայի օլիմպիադայում» (“European Girls International Informatics Olympiad”)։ Նրա գործնական փորձը ներառում է անօդաչու սարքերի հավաքումը, ներկառուցված համակարգերի մշակումը և ռոբոտների կառավարումը՝ օգտագործելով ROS և համակարգչային տեսողության տեխնոլոգիաներ։