Կրտսեր գիտաշխատող
Էնդի Յունես
Կրտսեր գիտաշխատող
Էնդի Յունես
Էնդի Յունիսը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կրտսեր գիտաշխատող է: Նա 2024 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրի աստիճան է ստացել: Էնդին աչքի է ընկել իր գիտելիքներով սերմերի արդյունավետ տնկման համար նախատեսված քառապտուտակների կառավարման ալգորիթմների նախագծում, ինչպես նաև մեքենայական ուսուցման ոլորտում իր փորձով: Իր բակալավրի դիպլոմային աշխատանքի շրջանակներում մշակել է մեքենայական ուսուցման ալգորիթմ, որն ի վիճակի է մաքրել, աղմուկից ազատել և գունավորել հին պատկերները: Վերջերս նա ղեկավարում էր «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում Quanser ընկերության կազմակերպած ինքնակառավարվող մեքենաների ուսանողական մրցույթի հայաստանյան թիմը։ Նրա թիմը հաջողությամբ մասնակցել է մրցույթին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը՝ կիրառելով կառավարման ժամանակակից մեթոդները՝ զուգորդված օբյեկտների հայտնաբերման առաջադեմ տեխնոլոգիայով։