Ծրագրի կառավարիչ
Արմեն Սարդարյան
Ծրագրի կառավարիչ
Արմեն Սարդարյան
Արմեն Սարդարյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի ծրագրի կառավարիչն է։ 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մաթեմատիկայի բաժինը, իսկ 1994-1997 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում(ՀԱՀ)՝ բիզնեսի կառավարման ծրագրով։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Ծրագրի հիմնական մասնագիտական ուղղությունը եղել է գործադիր կառավարումը՝ տնտեսագիտության մասնագիտացմամբ։
2002 թվականից սովորել է Միչիգանի կենտրոնական համալսարանի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով տնտեսագիտության ոլորտում: Ծրագիրը ներառել է մաթեմատիկական մոդելների և տնտեսագիտության մեջ դրանց կիրառման հետազոտությունը։ Ուսումնասիրության հիմնական առարկան է եղել զարգացման տնտեսագիտությունը։ Մասնագիտացել է քաոսի տեսության, ֆոնդային շուկաներում և միջազգային առևտրում այդ տեսության կիրառման, ինչպես նաև կառավարության կողմից կիրառվող տնտեսական զարգացմանը նպաստող քաղաքականության մեջ։ 2002-2004 թվականներին գերազանց առաջադիմության համար արժանացել է ԱՄՆ կառավարության կրթաթոշակի և Էդմունդ Մասկի անվան կրթաթոշակի: 2006 թվականին արժանացել է համալսարանական դասավանդման կրթաթոշակի։