Առաջատար հետազոտող
Աստղիկ Հակոբյան
Առաջատար հետազոտող
Աստղիկ Հակոբյան
Աստղիկ Հակոբյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի առաջատար հետազոտողն է։ Բակալավրի կոչումը ստացել է 2018 թվականին ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտում «Ավտոմատացում և կառավարում» մասնագիտությամբ։ 2020 և 2023 թվականներին Հարավային Կորեայի Սեուլի ազգային համալսարանում (SNU) ստացել է գիտությունների մագիստրոսի, ապա նաև դոկտորի կոչումներ՝ էլեկտրական և համակարգչային ճարտարագիտության (ECE) ոլորտում: Նույն համալսարանում արժանացել է «Լավագույն մագիստրոսական թեզ» և «Լավագույն դոկտորական թեզ» մրցանակներին։ Հիմնական հետազոտական ուղղություններն են՝ կառավարման համակարգերը և օպտիմալացումը, շարժման պլանավորումը և անվտանգ ինքնավար համակարգերի մշակումը։