Տեխնիկական ղեկավար
Հայկանուշ Դարբինյան
Տեխնիկական ղեկավար
Հայկանուշ Դարբինյան
Հայկանուշ Դարբինյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տեխնիկական ղեկավարն է։ 2013 թվականին նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) կիբեռնետիկայի ֆակուլտետը «Ավտոմատացում և կառավարում» մասնագիտության մագիստրոսի աստիճանով: 2019 թվականին որակավորվել է որպես ճարտարագետ-հետազոտող «Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում» մասնագիտությամբ։ 2020 թվականին նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում ՀԱՊՀ-ի «Ավտոմատացում և կառավարում» մասնագիտությամբ:
2013 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում (ՀԱՃԼ), «National Instruments AM» ՍՊԸ-ում, «AirWorker» ՍՊԸ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Հիմնական պարտականություններն են ԱԹՍ-ների հետ կապված դասընթացների դասավանդումը, լաբորատոր փորձարկումների անցկացումը, փոխգործակցության և լաբորատորիայի ընդհանուր աշխատանքի կազմակերպումը, սարքերից օգտվելու անվտանգության և ժամանակացույցի կազմումը, դրամաշնորհային ծրագրերի հայտերի ձևակերպման աջակցությունը և այլն։
Հայկանուշ Դարբինյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Կառավարման համակարգեր» ամբիոնի ասիստենտ և օդային ռոբոտատեխնիկակայի ուսումնահետազոտական կենտրոնի գիտաշխատող։