logo

Հետազոտող

Լևոն Հովհաննիսյան

Լևոն Հովհաննիսյան

Լևոն Հովհաննիսյանը Գիտական նորարության և կրթության կենտրոնի աերոդինամիկայի հետազոտողն է, ով մասնագիտանում է կիրառական մաթեմատիկայի և հաշվողական հիդրոդինամիկայի ոլորտներում: 2022 թվականին նա ստացել է բակալավրի, ապա նաև մագիստրոսի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, այնուհետ՝ 2023 թվականին, երկրորդ մագիստրոսական կոչումն է ստացել Սաութհեմպթոնի համալսարանում՝ մասնագիտանալով աերոդինամիկայի և հաշվարկային մեթոդների բնագավառներում: Լևոնի հետազոտությունները կենտրոնացած են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) աերոդինամիկայի, բարձր ճշգրտության հաշվողական հիդրոդինամիկայի (CFD) և ֆիզիկական օրինաչափությունների հիմքով օպտիմիզացման տեխնիկաների ուսումնասիրման վրա: Նա աշխատում է թվային մոդելավորման, ալգորիթմերի մշակման և կիրառական աերոդինամիկայի ինտեգրման ուղղությամբ՝ բարելավելու անօդաչու թռչող համակարգերի ծրագրավորումը և արդյունավետությունը: