Գիտաշխատող
Լուսինե Պողոսյան
Գիտաշխատող
Լուսինե Պողոսյան
Լուսինե Պողոսյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի գիտաշխատող է։
Բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում՝ Ֆուրիեի անալիզի վերաբերյալ ուսումնասիրությամբ։ Այժմ գիտաշխատող է հանդիսանում Մաթեմատիկայի ինստիտուտում, դասավանդում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանում(ՀԱՀ)։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է մոտարկումների և ինտերպոլացիաների, Ֆուրիեի անալիզի և կառավարման տեսության ուսումնասիրությունը: