logo

Գիտական խորհրդատու

Նաիրա Հովակիմյան

Նաիրա Հովակիմյան

Նաիրա Հովակիմյանը  մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, իսկ դոկտորի աստիճան՝ Մոսկվայում, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում  «Ֆիզիկա և մաթեմատիկա» մասնագիտությամբ: Այժմ նա Իլինոյսի համալսարանում Վ. Գրաֆթոն և Լիլիան Բ. Ուիլքինսի անվան Մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր է և «AVIATE» կենտրոնի տնօրենը: Հանդիսանում է երկու գրքերի, տասնմեկ արտոնագրերի և ավելի քան 450 գիտական աշխատությունների համահեղինակ։ 2011-ին դարձել է Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի (AIAA) մեխանիկայի ու թռիչքի կառավարման մրցանակի դափնեկիր, 2015-ին՝ կին ճարտարագետների ընկերության (SWE) կողմից իր նվաճումների համար արժանացել է մրցանակի։  2017 թվականին՝ Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) կառավարման համակարգերի ընկերության կողմից պարգևատրվել է մրցանակով՝ օդատիեզերական վերահսկման տեխնիկական գերազանցության համար, իսկ 2019 թվականին՝ AIAA-ի Փենդրեյի անվան օդատիեզերական գրականության մրցանակակիր է դարձել: 2014 թվականին նա արժանացել է Հումբոլդտի մրցանակի՝ կյանքի ընթացքում գրանցած ձեռքբերումների համար։ 

Նաիրա Հովակիմյանը Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի և Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ է, ինչպես նաև Գյուտարարաների ազգային ակադեմիայի ավագ անդամ։ «Intelinair» ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գիտնականն է: Նրա աշխատանքը լուսաբանվել է New York Times-ում, Fox TV-ում և CNBC-ում: