logo

Ճարտարագետ

Ռաֆիկ Սիմոնյան

Ռաֆիկ Սիմոնյան

Ռաֆիկ Սիմոնյանը Գիտական ​​նորարարության և կրթության կենտրոնի ԱԹՍ-ների մասնագետն է։ Բակալավրի աստիճան է ստացել է 2024 թվականին, ՀԱՊՀ-ում` «Ավտոմատացում» մասնագիտությամբ։ «Yerevan Aerospace Engineering» ընկերությունում մասնագիտանալով ԱԹՍ-ների նախագծման և մշակման ճարտարագիտության ոլորտում` նա տիրապետում է նորագույն ԱԹՍ-ների ստեղծման, կառուցման և փորձարկման ողջ գործընթացին։ Նրա փորձառությունն ընգրկում է նաև ԱԹՍ-ների կառավարումը և փորձարկումը։ Այս ուղղություններում իր հմտությունները կիրառել է  Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում(IIAP NAS RA): 

Նա աշխատել է նաև «AirWorker» ՍՊԸ-ում՝ որպես ԱԹՍ-ների կարգավորմամբ և փորձարկմամբ զբաղվով ճարտարագետ, որտեղ առանցքային դեր է խաղացել հետախուզական և ուսումնական ԱԹՍ-ների կարգավորման, հարձակողական ԱԹՍ-ների աշխատանքի ճշգրտման և տարատեսակ ինքնաթիռների համար կառավարման համակարգերի նախագծման գործընթացներում։ Մասնակցել է 10 կՎտ հզորությամբ հողմակայանի կառավարման համակարգի մշակմանը և թեստավորմանը։ Ներկայումս ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «10 կգ ծանրաբեռնվածությամբ ԱԹՍ-ի նախատիպի նախագծում և մշակում» ծրագրում։