Նախագծերի ղեկավար
Սոնա Փարսյան
Նախագծերի ղեկավար
Սոնա Փարսյան
Սոնա Փարսյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնում նախագծերի ղեկավար է։ Աշխատում է հետազոտությունների և նորարարությունների վրա հիմնված նախագծերի մշակման շուրջ: Ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է նախագծերի կառավարմամբ։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության, ինչպես նաև միջազգային քաղաքականության մագիստրատուրան։ 2014 թվականին նույն համալսարանում ստացել է «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի բակալավրի աստիճան: Երկար տարիներ է՝ զբաղվում է միջազգային կրթական նախագծերով։ Իր թիմի հետ կազմակերպել ու ղեկավարել է բազմաթիվ կրթական նախագծեր՝ աշխատելով տարբեր թեմաների շուրջ և մշակելով վերապատրաստման նոր մեթոդիկաներ: Ավելի քան հինգ տարի Հայաստանում աշխատել է ՏՏ և տեխնոլոգիաների ոլորտներում, իսկ ներկայումս հիմնականում զբաղվում է նորարարությամբ և բարձր տեխնոլոգիաներով։