Առաջատար հետազոտող
Տիգրան Բաքարյան
Առաջատար հետազոտող
Տիգրան Բաքարյան
Տիգրան Բաքարյանը Գիտական նորարարության և կրթության կենտրոնի ավագ գիտաշխատողն է, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող։ Բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Ֆուրիեի անալիզի ուսումնասիրությամբ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում արժանացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչմանը։ Ասպիրանտուրայում սովորելու ընթացքում արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր» դրամաշնորհին։ Աշխատել է Մաթեմատիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող և միաժամանակ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և ԵՊՀ-ում՝ որպես դասախոս: 2018 թվականին ընդունվել է Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարան (KAUST) որպես հետդոկտորական հետազոտող և աշխատել է միջին դաշտային խաղերի տեսության շուրջ։ KAUST-ի ասպիրանտուրայում սովորելու ընթացքում մի քանի ամիս անցկացրել է Հռոմի Սապիենցա համալսարանում և Կատանիայի համալսարանում՝ որպես այցելու գիտաշխատող: Հիմնական հետազոտական շրջանակն ընդգրկում է մասնակի դիֆերենցիալ հավասարումները, խաղերը, միջին դաշտային խաղերը, կառավարման համակարգերի տեսությունները, բաղմագործակալ ինքնավար համակարգերը և հարակից ոլորտները։