logo

Մեխանիկական նախագծման ինժեներ

Երանուհի Արսենյան

Երանուհի Արսենյան

Երանուհի Արսենյանը Գիտական նորարության և կրթության կենտրոնի մեխանիկական դիզայնի ինժեներն է: 2007 թվականին նա ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը(ՀԱՊՀ)՝ մասնագիտանալով մետաղակտրող մեքենաների և գործիքների բնագավառում։ Ներկայումս շարունակում է կրթությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով օդատիեզերական ճարտարագիտության ոլորտում: Երանուհին ունի մեխանիկական դիզայնի, եռաչափ մոդելավորման, նախատիպային մոդելների ստեղծման և արտադրության համար մոդելների նախագծման ավելի քան 15 տարվա փորձ: Նա աշխատել է նախագծերի լայն շրջանակի վրա, որոնց թվում են կոմպրեսորային կայանները, վիրտուալ իրականության սարքերի բաղադրիչները և արդյունաբերական սարքերի նախագծումը:

Երանուհի Արսենյանը մեխանիկական ինժեներ է հանդիսանում նաև “Bazoomq” տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, որտեղ ներգրավված է առաջադեմ տիեզերական տեխնոլոգիաների մշակման գործընթացում: