logo

28 ապրիլի, 2026 թ.

լուրեր

ԳՆԿԿ-ն՝ IFAC World Congress 2026-ին

ԳՆԿԿ-ն՝ IFAC World Congress 2026-ին
ԳՆԿԿ-ն՝ IFAC World Congress 2026-ին


«Անվտանգությունը՝ որպես համակարգի հատկություն․ Կառավարման նախագծումից մինչև տվյալահեն ինքնավարություն» թեմայով աշխատաժողով


Օգոստոսի 23-ին, ժամը 09։00–17։30, Բուսան քաղաքում (Կորեայի Հանրապետություն), 23-րդ IFAC World Congress (IFAC 2026)-ի շրջանակներում կկայանա ԳՆԿԿ-ի կողմից համակազմակերպվող «Անվտանգությունը՝ որպես համակարգի հատկություն» թեմայով աշխատաժողովը։


Աշխատաժողովը նվիրված է ժամանակակից ինքնավար համակարգերի անվտանգության առանցքային խնդիրներից մեկին․ ինչպե՞ս ապահովել անվտանգությունը, երբ ուսուցումը, պլանավորումը, որոշումների կայացումը և կառավարումը փոխկապակցված են մեկ ընդհանուր համակարգում։


Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն կայուն և ստոխաստիկ կառավարման, տվյալահեն ինքնավարության, ֆորմալ մեթոդների, անորոշությունների պայմաններում պլանավորման և անվտանգության երաշխիքներով համակարգերի վերաբերյալ հետազոտություններ։


Հրավիրված խոսնակներ՝ Նաիրա Հովակիմյան, Լարս Լինդեման, Յոնգսին Չեն, Քալին Բելտա, Տիգրան Բակարյան, Ջոել Զարդինի, Կարլ Հ․ Յոհանսոն, Անջելա Պ․ Շյոլիգ, Նավիդ Ազիզան, Աստղիկ Հակոբյան։


Աշխատաժողովի մանրամասները՝ https://csie-foundation.github.io/ifacwc-workshop-2026/


IFAC 2026-ի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար՝ https://ifac2026.org/fairContents.do?FAIRMENU_IDX=21697&hl=ENG


Վաղ գրանցման վերջնաժամկետը՝ 2026 թ․ մայիսի 31

ԳՆԿԿ-ն՝ IFAC World Congress 2026-ին
ԳՆԿԿ-ն՝ IFAC World Congress 2026-ին

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ