9 մայիսի, 2025 թ.
լուրեր
ԳՆԿԿ ուսանողական թիմն անցել է ACC'25-ի շրջանակներում անցկացվող ինքնավար մեքենաների ուսանողական մրցույթի 2-րդ փուլ
Ուրախալի լուր․ Մեր ուսանողական թիմն անցել է ACC՛25-ի շրջանակներում կազմակերպվող «Self-Driving Car Student Competition» մրցույթի 2-րդ փուլ
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր կենտրոնի ուսնակներից կազմված թիմը հաջողությամբ անցել է հեղինակավոր «ACC Self-Driving Car Student Competition» մրցույթի 2-րդ փուլ։ Մրցույթը կազմակերպվում է «Quanser» ընկերության կողմից։ Այն տեղի է ունենում Ամերիկյան Կառավարման Գիտաժողովի (ACC'25) շրջանակներում և այս տարի կկայանա Դենվերում (Կոլորադո, ԱՄՆ), 2025թ.-ի հուլիսի 8-ից 10-ը։
Թիմը հաջողությամբ ավարտել է առաջին փուլում տրված առաջադրանքը, ներկայացրել իր լուծումը առաջադրված խնդրի համար և անցել է մրցույթի 2-րդ փուլ․
Թիմի ավագն է Աննա Բեկլարյանը, իսկ անդամներն են Լուսինե Բարսեղյանը և Միլենա Իսպիրյանը, ովքեր միասին աշխատում են իրենց խորհրդատու, տ.գ.թ. Հայկանուշ Դարբինյանի ղեկավարությամբ։ Թիմի անդամները հանդիսանում են ՀԱՊՀ ուսանողներ և ԳՆԿԿ ուսնակներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԳՆԿԿ կրտսեր հետազոտող Էնդի Յունիսին՝ մշտական աջակցության համար:
Այս տարվա մրցույթի շրջանակներում ուսանողների առաջ դրված խնդիրն է ինքնավար մեքենան վիրտուալ քաղաքում վարելով ուղևորներին տեղափոխել կոնկրետ նշված կոորդինատներով հատվածներ։ Թիմերը պետք է հաղթահարեն երթևեկելի գոտում առաջացող տարբեր իրավիճակներ՝ պահպանելով ճանապարհային կանոնները։
Կցված տեսանյութում ներկայացված է մեր թիմի աշխատանքը առաջին փուլի առաջադրանքի շրջանակներում: https://www.youtube.com/watch?v=hXROHxayZ28
Հետևե՛ք մեր թիմի առաջընթացին «ACC Self-Driving Car Student Competition» շրջանակներում և իմացեք ավելին մրցույթի մասին ACC 2025-ի պաշտոնական կայքում` http://acc2025.a2c2.org/
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ